-
13.02.2021|
14:48
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ավտովթարի ենթարկվելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում։
-
11.02.2021|
15:59
Այսօր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին նշում է նվիրական հիշատակը Սրբոց Վարդանանց: Արդարև, Սուրբ Վարդանանք սոսկ պատմություն չեն, այլ ոգու վեհ ներկայություն մեր կյանքում:
-
09.02.2021|
14:42
«Հատուկ ուշադրությամբ եմ հետևում իրադրությանը Հարավային Կովկասում, որտեղ շարունակվում են մի շարք հակամարտություններ, որոնցից մի քանիսը բռնկվեցին նախորդ տարի՝ խարխլելով ողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»:
-
08.02.2021|
20:30
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է դիվանագետների: Հանդիպման մասնակիցները պահպանել են կորոնավիրուսի ժամանակներում անհրաժեշտ կանոնները: Դիմելով դիվանագետներին, Հռոմի պապն ասել է, որ «ձեռքսեղմում չի լինի, կպահպանվի սոցիալական հեռավորություն, և բոլորն իրար կողջունեն սրտից բխող ժպիտներով»:
-
31.01.2021|
20:40
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում և Արցախի մյուս՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած վանական համալիրներում ռուս խաղաղապահների վերահսկողությամբ հոգևոր առաքելություն իրականացնելու ուղղությամբ բանակցություն է տարվում․ անգամ բարձրաստիճան քննարկումներ են եղել։
-
28.01.2021|
13:31
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին եւ համայն մեր ժողովրդին Բանակի օրվա առիթով:
-
28.01.2021|
13:22
Երբեք երկիրն այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
-
28.01.2021|
13:19
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Բանակի օրվա առիթով այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ոչինչ չի փոխվել իր դիրքորոշումներում։
-
28.01.2021|
13:05
Եկեղեցին ջանքեր գործադրում է, որ կարողանա նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ «Քննարկում ենք Հռոմի պապին դիմելու հարցը և պատշաճ քայլերը ձեռնարկում ենք», - ասաց վեհափառը։
-
28.01.2021|
13:02
Պետականություն կորցնելու ռիսկեր միշտ էլ կան, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ «Աստված մի արասցե, բայց ռիսկեր միշտ էլ կան», - նշեց նա։